Քաղաքականություն
Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել ոստիկանությանը՝ Արցախում իրեն հաշվառումից հանելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սամվել Բաբայանը։ «Գործը դատարանում…
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել ոստիկանությանը՝ Արցախում իրեն հաշվառումից հանելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սամվել Բաբայանը։
«Գործը դատարանում է, մայիսի 23-ին Ստեփանակերտում տեղի կունենա դատ, տեսնենք՝ ի՞նչ պատասխան են տալու։ Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, պատրաստվում ենք ստորագրահավաքի», - ասել է Սամվել Բաբայանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախում տեղի ունենա իշխանափոխություն, Բաբայանն ասել է, որ դա պարզ կլինի ժողովրդի հետ հանդիպումներից հետո։
«Հանրահավաքներ կանենք, կխոսենք, հետո նոր կասենք։ Մարդկանց ասում են՝ եթե դուք ինչ-որ քայլ անեք, ապա ձեր գործը կկորցնեք, ես դա բնական եմ համարում, քանի որ այդ մարդիկ իրենց պաշտոնը ցանկանում են ատամներով պահել»,-ասել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...