Քաղաքականություն
Իսրայելը պետք է որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Զ. Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին` խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի մասին: Պատասխանելով…
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին` խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի մասին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն չի զարմացնում հարցը, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախարարն ասել է. «Հարցը զարմանալուն չի վերաբերում: Գիտեք, ես ներկայացնում եմ մի երկիր, որը դեռ պայքարում է մերժված արդարության դեմ:
Իմ ժողովուրդն անցել է դրա միջով, բայց միևնույն ժամանակ հաղթել է, քանի որ մեզ մտադիր էին բնաջնջել Երկրի երեսից, իսկ մենք այսօր վստահ երկիր ենք և հզոր, ծաղկուն և ինքնավստահ համայնքներ ունենք աշխարհով մեկ»:
ԱԳ նախարարը հավելել է, որ արդարությունը մերժելու խնդիրն ավելին է, քան հայերին վերաբերող հարցը: «Դա մարդկության հարց է: Այժմ Իսրայելը պետք է որոշի ճանաչել, թե չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խոսքն այժմ վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Իսրայելին», - շեշտել է Մնացականյանը:
Ինչպես նա պարզաբանել է, հարցը վերաբերում է Իսրայելի որոշմանը` արդյոք կաջակցի ցեղասպանությունների կանխարգելմանը, մարդկային գիտակցությանը, մարդու իրավունքներին և արդարությանը:
«Որպես երկիր Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխմանը», - ընդգծել է նախարարը:
Նա խոսել է նաև մեկ այլ մտահոգիչ հարցի մասին, որը վերաբերում է իսրայելական զենքի առևտրին: «Իսրայելական զենքը մահաբեր է մեր ժողովրդի համար: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են այդ զենքն օգտագործում մեր ժողովրդի դեմ»,- պարզաբանել է Մնացականյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...