Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կխնդրենք գործ հարուցել ԱԱԾ աշխատակիցների և Արթուր Վանեցյանի դեմ. Դանիել Իոաննիսյան
«Երբ ԱԱԾ–ն հերքման պահանջ է ուղարկում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի մասին ֆեյսբուքում գրառման համար, մենք հստակ տեսնում ենք թե՛ անձնական տվյալների…
«Երբ ԱԱԾ–ն հերքման պահանջ է ուղարկում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի մասին ֆեյսբուքում գրառման համար, մենք հստակ տեսնում ենք թե՛ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահում»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ հիմա իրենց իրավախորհրդատուները քննարկում են, թե որքանով է այդ վարչական ռեսուրսի չարաշահումը հանդիսանում պաշտոնական դիրքի չարաշահում։
«Եթե գանք այն եզրահանգման, որ այնտեղ կա հանցակազմ, մենք Հատուկ քննչական ծառայությանը կխնդրենք գործ հարուցել ԱԱԾ այդ աշխատակիցների, և հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ, բայց դա դեռևս իրավաբանների քննարկման հարց է»,– ասել է Իոաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...