Քաղաքականություն
Ռուս սահմանապահներն արհեստական հերթ են ստեղծել Լարսի անցակետում. «Հրապարակ»
«Մայիսյան տոներին Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին Լարսի անցակետում տհաճ անակնկալ էր սպասվում․ նախօրեին ռուս սահմանապահներն արհեստական հերթ էին գոյացրել, որի երկարությունը հասել էր 9…
«Մայիսյան տոներին Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին Լարսի անցակետում տհաճ անակնկալ էր սպասվում․ նախօրեին ռուս սահմանապահներն արհեստական հերթ էին գոյացրել, որի երկարությունը հասել էր 9 կիլոմետրի։
Մեր համաքաղաքացիները, որոնք ընդամենը 12 ժամում Մոսկվայից հասել էին Լարս, շուրջ 16 ժամ կանգնած էին մնացել անցակետում։ Նրանք պատմեցին, որ ուղեկալների մի մասը փակ է եղել, և դրանից էլ գոյացել է այդ ահռելի հերթը։
Տարածքում ո՛չ սնվելու կետեր կան, ո՛չ զուգարաններ։ Տարեց մարդիկ մեքենաների մեջ վատանում են՝ բուժօգնություն չկա։ Իսկ մինչ մեր համաքաղաքացիներն ու հյուրերը սահմանին տառապում են, մենք ՌԴ վարչապետ Մեդվեդևին ենք ընդունում մեր տանը և «ամենաթանկարժեք» հյուր կոչում, ռուսների հրահանգով Սիրիա զորախումբ ենք ուղարկում և աշխարհի հետ հարաբերություններ փչացնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...