Քաղաքականություն

Միջազգային սկանդալի վտանգ. Վարդան Ղուկասյանը՝ բրիտանական մամուլի էջերում.«Ժողովուրդ»

Միջազգային սկանդալի վտանգ. Վարդան Ղուկասյանը՝ բրիտանական մամուլի էջերում.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված՝ Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել: «Նրանց ուղարկեք Հոլանդիա: Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ: Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ»,- ասել էր նա: Եվ, ահա, բրիտանական հեղինակավոր թերթերից «Գարդիանը» մեջբերել է Ղուկասյանի խոսքերի այս հատվածը: Հոլանդիայի հասցեին ԱԺ պատգամավորի խոսքերը դժգոհություն է հարուցել այդ երկրի որոշ շրջանակների մոտ, եւ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում՝ հատկապես հեղափոխությունից հետո, հայհոլանդական հարաբերություններն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ կան, որոնք դեռ հաջող ընթանում են: Իհարկե, Հայաստանում հիանալի ճանաչում են Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարություններին շատերը հումորով են վերաբերվում: Նույնը, սակայն, չես ասի օտարերկրյա պետությունների դեպքում. Հոլանդիայում Ղուկասյանին ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Այսինքն՝ չճանաչելով նրան՝դրսում լուրջ են ընդունում եւ նույնիսկ վիրավորվում են: Իհարկե, այստեղ նաեւ անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը, որ պետք է զսպի իր պատգամավորներին, բացատրի նման հայտարարությունների հնարավոր հետեւանքները: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության ներկայացուցչի պահվածքը: Ի դեպ, Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթներում Հոլանդիայի հասցեին նման հայտարարություններ է անում, բայց այս անգամ նրա խոսքերը մեջբերել է արդեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը: Եվ, ահա, այսքանից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, գործին «խառնվել է» ԱԳՆ-ն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԳՆ-ից պաշտոնական գրություն է ուղարկվել, որտեղ շեշտվել է պատգամավորների այդօրինակ խոսքերի հնարավոր բացասական հետեւանքները միջպետական հարաբերություններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250