Քաղաքականություն
Կառավարությունը ներեց բռնադատվածների վարկային պարտավորությունները` 343 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներելու և որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին որոշում կայացրեց: Մասնավորապես, որոշվել է Հ�…
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներելու և որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին որոշում կայացրեց:
Մասնավորապես, որոշվել է ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ դա ձեւակերպելով որպես պետական ֆինանսական աջակցություն:
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ համաձայն ՀՀ պետական բյուջեից վարկեր ստացած անձանց ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով և տարեց անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն իրականացնելու իրենց վարկային պարտավորությունները:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...