Քաղաքականություն
Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին ՔՈ–ի հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ. Արթուր Դավթյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն։ Այս…
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ։ Ղեկավարվելով այս ընթացակարգով եւ այդ հաղորդումն ուղարկել ենք ՀՔԾ, հանձնարարվել է ՀՔԾ–ին քր. դատ. օրենսգրքի 180–րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, ստուգողական գործողություններ կկատարվեն եւ դրա հիման վրա նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,–ասաց նա։
Հարցին՝ Գլխավոր դատախազի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի կողմից խախտվել է պատգամավորի նկատմամբ սահմանված պահանջը, նա հրաժարվեց պատասխանել. «Եթե ես նախապես իմ կարծիքը հրապարակեմ, ես կկաշկանդեմ 10-օրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին եւ իր գործողությունները։ Կտրվի քրեաիրավական գնահատական, եթե ես այլ դիրքորոշում ունենամ, կհայտնեմ այդ մասին»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում եւ դրանից դուրս լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու եւ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...