Քաղաքականություն
Աննախադեպ դատավարություն է լինելու. 3 նախագահները` 3 կարգավիճակներում. Արթուր Դավթյան
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կապ ուներ Մարտի 1-ի գործի ընթացքի, զարգացումների հետ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Մարտի 1-ի քրգործի վերաբերյալ հարցերին ի պատասխան…
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կապ ուներ Մարտի 1-ի գործի ընթացքի, զարգացումների հետ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Մարտի 1-ի քրգործի վերաբերյալ հարցերին ի պատասխան հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Այս գործում ամենակարևոր էֆֆեկետն այն է, որ մարդիկ սկսեցին համագործակցել քննություն իրականացնող մարմնի հետ: Դուք կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալիս։ Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, դատավարության մասնակիցն անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը»,- ավելացրեց Դավթյանը:
Գլխավոր դատախազի խոսքով, Մարտի 1-ի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։ Նա նկատեց, որ տարբեր ժամանակներում մարտիմեկյան իրադարձությունների մասին տարբեր շշուկներ ու խոսակցություններ են տարածվել, բայց հրապարակային դատավարությունը ցույց կտա ամեն ինչ, հանրությունը կտեսնի ու կլսի յուրաքանչյուրի տեղեկությունները:
«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- հայտարարեց Դավթյանը։
Հարցին՝ ամբողջ դատավարությունը դռնբա՞ց է լինելու, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կլինեն փոքր հատվածներ, որոնք դռնփակ կանցկացվեն.
«Բայց, որպես կանոն, հրապարակային կլսեք մարդկանց ցուցմունքները»։
Նշենք, որ նախորդ շաբաթ Մարտի 1-ի քրեական գործը, որով որպես մեղադրյալներ անցնում են նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաներ, արդեն ուղարկվել է դատարան: Դատավարության մեկնարկի օրը դեռևս հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...