Քաղաքականություն
ՔՊ վարչության անդամ դառնալու համար այսուհետ պետք է ընտրագրավ վճարել.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։…
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։ Մոտ 60 թեկնածու է առաջադրվել, չնայած կա ներքին որոշում, որ կազմը 19 կամ 21 լինի՝ ներկայիս 13-ի փոխարեն։
Նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է, այսպես կոչված, ընտրագրավ մուծի։ «Դա քարոզարշավի համար է, ծախսերը հոգալու»,- ասացին մեզ: Ընտրագրավի չափ է սահմանվել 200 հազար դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50 հազար, որ գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն՝ որպես գրանցված թեկնածու, ավելացնում է 150 հազար դրամ: Եթե ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200 հազարը, եթե չի ընտրվում, գումարը գնում է կուսբյուջե»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...