Քաղաքականություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱԱԾ-ն ՔՈ անդամին երեք օր է տվել Վանեցյանի մասին գրառումը հերքելու համար
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան…
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միսկարյանը։
Պատճառը Միսկարյանի կողմից ապրիլի 18–ին արված ֆեյսբուքյան գրառումն է, որում օգտատերը հայտարարել է, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։
«Էն որ Վայեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»,–գրել է Միսկարյանը։
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը հերքման տեքստում նշել է, որ «հոդվածում հրապարակված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դրանք իրենց մեջ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»։
Ներկայացուցիչը, «որպես բարի կամքի դրսևորում» Միսկարյանին առաջարկել է եռօրյա ժամկետում հերքել գրառմամամբ տարածված ապատեղեկատվությունը ՝ ֆեյսբուքյան համապատասխան գրառտման միջոցով.
«Միաժամանակ տեղեկացնում եմ , որ նշված տեղեկությունը սահմանված կարգով չհերքելու դեպքում , ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»,–ասված է ԱԱԾ տնօրենի ներկայացուցչի ուղարկած դիմումում։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...