Քաղաքականություն
Կենդանաբանական այգում ակցիաները ուղղորդված են. տնօրեն
Որպես քաղաքացի շատ նորմալ եմ համարում Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ցույցերին, իրենց իրավունքն է խաղաղ ցույցեր անցկացնելու, իրենց մտահոգությունները բարձրաձայնելու, սակայն իրավական երկրում ենք…
Որպես քաղաքացի շատ նորմալ եմ համարում Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ցույցերին, իրենց իրավունքն է խաղաղ ցույցեր անցկացնելու, իրենց մտահոգությունները բարձրաձայնելու, սակայն իրավական երկրում ենք ապրում եւ նույն ցուցարարները դիմել են տարբեր իրավական հաստատություններին, քաղաքապետարանին, իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նա շեշտեց՝ ակցիաները ուղղորդված են մարդկանց կողմից, որոնք կապ չեն ունեցել կենդանաբանական այգու հետ, նրանք կենդանիների առեւտրով զբաղվողներ են, նրանք ռեստորաններում կենդանիներ ցուցադրողներ են, մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն տարբեր էկզոտարիումներ բացելու կամ արդեն ունեն, մարդիկ, ովքեր դեմ են կենդանիների առեւտուրը կանոնակարգելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...