Քաղաքականություն
Դավիթ Բաբայանը՝ Լավրովի հայտարարության մասին
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը և ամենագլխավորը՝ ռուսաստանցի նախարարը…
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը և ամենագլխավորը՝ ռուսաստանցի նախարարը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում՝ բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է և պետք է համաձայնվել: Բայց հարցն ունի նաև մյուս կողմը՝ այն, ինչ փորձում են վերագրել նախարար Լավրովին:
Չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին և ահաբեկիչներին: Պաշտոնական Ստեփանակերտը երկար տարիներ գործնականում հանդես է եկել անմեղ մարդկանց ազատելու օգտին, որոնք պատահաբար հատել են սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում: Խոսքը հանցագործություններ, առավել ևս ծանր հանցագործություններ չկատարած մարդկանց մասին է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակին Ադրբեջանում են եղել մեծ թվով հայ գերիներ: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է այս փաստերը: Հայերին «գրանցում» էին որպես ադրբեջանցիներ, նրանց այլ անուններ տալիս, օգտագործում էին որպես ստրուկներ, վերցնում էին նրանց օրգանները: Քանի որ այս մարդկանց անունները փոխված էին, միջազգային կազմակերպությունները ի վիճակի չէին վերահսկել նրանց ճակատագիրը:
Հարցը միանգամայն այլ է հանցագործների դեպքում, որոնց մեղքն ապացուցված է հրապարակային դատավարությամբ՝ միջազգային դիտորդների, լրագրողների, իրավապաշտպանների մասնակցությամբ: Հանցագործներ, որոնք դատապարտվել են դատական երեք ատյաններով, այլ ոչ թե դաշտային դատարանով: Ես բացարձակապես համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչ, բարձրակարգ դիվանագետ պարոն Լավրովը նկատի չի ունեցել հանցագործներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահաս երեխայի արյան մեջ:
Ինչպես հետևում է փորձից, սպանություն և ահաբեկչական գործողություններ կատարած անձանց վերադարձնելու դեպքում հայրենիքում անհապաղ կհերոսացնեն: Այսինքն՝ վստահության մթնոլորտ ստեղծելու իմաստով արդյունքը մի քանի անգամ վատ կստացվի: Ադրբեջանական հանրությանը կներարկվի թույնի վիթխարի չափաքանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...