Քաղաքականություն
Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել Սանասարյանի դեմ. Factor.am
Factor. am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի…
Factor. am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։
Լրատվականը հայտնում է, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։ Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ըստ լրատվականի՝ Գևորգ Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն, աշխատանքից ազատման դիմումն էլ փոստով է ուղարկել։ Ի դեպ, մեր տեղեկություններով նա նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն, գնումների գործընթացում տեղ գտած ինչ-ինչ բացթողնման պատճառով ազատվել է աշխատանքից, ավելին՝ այդ հարցով ծառայողական քննություն է նշանակված եղել։
Պարզելու համար այս տեղեկատվության իսկությունը՝ Factor. am-ը պաշտոնական հարցմամբ դեռ անցած շաբաթ դիմել է ՊՆ, որտեղից, սակայն պատասխանելու համար խնդրել են երեսուն օր ժամանակ։
Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած Factor .am-ի աղբյուրի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։
Դավիթ Սանասարյանը, սակայն, Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը։ Ապրիլի 30-ին հրավիրված ասուլիսում Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու զգուշավորությամբ, ասաց, թե Դավիթ Սանասարյանի բարեխիղճ և ազնիվ լինելը ցույց տվող որոշակի օբյեկտիվ տեղեկություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
«Նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այս հանգամանքների մասին գրում է դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է փաստաբանը։ Ընդ որում, նախաքննական մարմնին Սանասարյանի կողմից այս տեղեկատվության ներկայացումից անմիջապես հետո՝ հենց նույն օրն է Սանասարյանին մեղադրանք առաջադրվել։
Արսեն Թորոսյանի՝ գործին առնչություն ունենալու հանգամանքից Դավիթ Սանասարյանը հրաժարվել է խոսել ասուլիսում։ Նրան հարց ուղղվեց, թե ինչպիսին է Արսեն Թորոսյանի դիրքորոշումն այս գործում՝ կարծիք հայտնե՞լ է, ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը խուսափողական պատասխան տվեց․ «Չենք կարող ոչ մի բան ասել էս պահին։ Եթե հիմա ասեմ՝ կարծիք է հայտնել, էդ մենք արդեն մտնում ենք էդ դաշտ (նախաքննական գաղտնիքի, խմբ․), ասենք չի հայտնել, նորից էդ դաշտում են»։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...