Քաղաքականություն
Լևոն Երանոսյանը հարցաքննվել է տեղի ունեցած ծեծկռտուքի գործով
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը NEWS…
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է։
Տեղեկությունը NEWS am–ի հետ զրույցում հաստատել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, եւս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի տղայի եւ փեսայի մասնակցությամբ։ Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլինհատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...