Քաղաքականություն
ՀՅԴ-ն պատրաստվում է. անվստահություն է հայտնելու Փաշինյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին…
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:
Ինչո՞ւ դեկտեմբերին եւ ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետեւ վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստաձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ։
«Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչեւ տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի եւ Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»:
Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կձեւավորվի՞, կկարողանա՞ք միմյանց հետ պայմանավորվել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթե անլուծելի հարցն է եղել թե՛ հին Հայաստանում, թե՛ նոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...