ՈՒՂԻՂ. Ինչպես են ապամոնտաժում Նար - Դոս փողոցում գտնվող կրպակները
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ՝ ապամոնտաժվում են Նար-Դոսի փողոցի երկայնքով տեղակայված կրպակները: Որպես պատճառ նշվել է այն, որ կրպակները խանգարում են երթևեկությանը: Այս պահին հայտնի է, որ ապամոնտաժվել են 2 կրպակ: Մնացած կրպակները եւս ենթական են ապամոնտաժման:
"Կրպակները գտնվում են մայթերին, մետաղյա են: Ավելին, դրանց տերերը ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, որովհետեւ չունեն",- ասել է Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը:
Պաշտոնյայի խոսքով` փուլ առ փուլ ապամոնտաժվելու են բոլոր այն կրպակները, որոնք գտնվում են մայթերին կամ կանաչ գոտիներում: Այս պահին ապամոնտաժման աշխատանքներին հետևում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Նար Դոս փողոցում գտնվող կրպակների ապամոնտաժման որոշումը կայացվել է մի քանի ամիս առաջ: Տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ: Որոշները համաձայնել են ապամոնտաժման հետ, քանի որ դեռեւս 1996թ-ից նրանք անօրինական են զբաղեցրել մայթերը: Այսօր կապամոնտաժվի 4 տաղավար եւ տարածքը կբարեկարգվի:
Տեսանյութը` Tert am-ի: