Քաղաքականություն
Արմեն Սարգսյանը` Երգի պետական թատրոնի նոր տնօրեն
Երգի պետական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Factor. am-ից: Լրատվականի հետ զրույցում Արմեն Սարգսյանը…
Երգի պետական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Factor. am-ից:
Լրատվականի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրը։ «Այսօր եմ նշանակվել։ Ժամանակավոր պաշտոնակատար եմ լինելու։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այս պահին երկրում չէ։ Երբ կվերադառնա, տնօրենի մրցույթ կհայտարարենք»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Լրատվամիջոցը ընդգծում է, որ Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը, Արմեն Սարգսյանի խոսքով, մեկ ամսից ավարտվում էր։ «Ժամկետի ավարտվելուց բացի, պարոն Ասատրյանն առողջական խնդիր ունի և բուժման նպատակով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...