Քաղաքականություն
2,36 միլիոն դրամի չափով պարգևավճարներ Շիրակի մարզում. Մարզպետի անունը ցանկում չկա
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 19-ին պարգեւատրել է մարզպետարանի 12 աշխատակիցների, այդ թվում փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը եւ մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը: Շիրակի…
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 19-ին պարգեւատրել է մարզպետարանի 12 աշխատակիցների, այդ թվում փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը եւ մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մարզպետի համապատասխան կարգադրության մեջ նշվում է, որ նա առաջնորդվել է «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով եւ որոշել է մարզպետարանի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգեւատրել աշխատակիցներին։
Մարզպետարանի պարգեւատրված 12 աշխատակիցների մեծ մասը վարչության պետեր են եւ միայ երեք անձ է, որ այս կամ այն բաժնի սովորական աշխատակիցներ են:
Ընդհանուր առմամբ, պարգեւագրման վրա ծախսվել է 2մլն 362 հազար 130 դրամ։ Ամենամեծ պարգեւավճարը՝ 307 հազար 384 դրամ, ստացել է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։ Մարզպետը պարգեւավճար չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...