Քաղաքականություն
Պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում. Դ. Իոաննիսյանը` Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել հեմոդիալեզի գնումների ոլորտում (այդ առթիվ քր.գործ է հարուցվել):
Այսինքն կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն, Դավիթի ու իր ենթակաների դեմ գործ հարուցելով, Դավիթենց կողմից կոռուպցիոն հանցագործություն բացահայտելը որակում է «պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:
Ավելին, ԱԱԾ տնօրեն Վանեցյանը քննիչի և դատախազի փոխարեն, նախաքննությունը չավարտված, երեկ արդեն հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և իր ենթակաների դեմ գործը գնալու է դատարան:
Այսինքն, Վանեցյանը հնարավոր չի համարում, որ այս գործով կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ քննիչը կամ դատախազը որոշեն գործը դատարան չուղարկել:
Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...