Քաղաքականություն
Այսուհետ կրելու եմ բացառապես հայ դիզայներների արտադրանքը. այն, ինչը հնարավոր ձեռքբերել Երևանի խանութներում. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նախօրեին այցելել է այցելել է հայկական արտադրության MADE…
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նախօրեին այցելել է այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ:
Խանութի համահիմնադիրներից մեկի` դիզայներ Արամ Նիկոլյանի հետ զրույցում Աննա Հակոբյանն ասել է,- «Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ: Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»,- խնդրելով Արամ Նիկոլյանին այս խոսքերը փոխանցել Հայաստանում աշխատող բոլոր հագուստ մոդելավորող դիզայներներին:
Արամ Նիկոլյանն էլ նշել է, որ նման քայլը մոտիվացնող է և պարտավորեցնող:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...