Պատահարներ
Կասկադյորական վթար Երևանում. Opel-ը բախվել է գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել
Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վիգեն Բաղդասարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 462 համարանիշի ավտոմեքենայով…
Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վիգեն Բաղդասարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 462 համարանիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքային փողոցի 182 հասցեում՝ «Լենդ Գանե»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել «Լուիզա» հանդիսությունների սրահի գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել:
Shamshyan com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վան...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կոտայքի մարզում մեքենան ընկել է Հրազդան գետը
Ապրիլի 24-ին` ժամը 19:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտո...
Նոր պայթյուն` Շրի Լանկայում
Շրի Լանկայի արևմուտքում նոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով News First պարբերականին...
Ավտովթար` Երևան -Մեղրի ճանապարհին. Կա զոհ
Ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհր...