Հասարակություն
Զարթոնքի նախկին գյուղապետին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացում կատարելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
383 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները:
Դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Զարթոնք համայնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ եւ բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1.100.000 ՀՀ դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300.000 ՀՀ դրամ գումար:
Տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ ART բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած եւ վիրավորված երկու զինծառայողների բուժման եւ հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում 2019թ. մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:
Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերեւույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
664
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
547
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,881
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
1 րոպե
26
Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի․ Նարեկ Կարապետյան
1 րոպե
95
Ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից․ Ազիզիյան
1 րոպե
273
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 3-ի դրությամբ
1 րոպե
4,440
3.3