Հասարակություն
Թրամփը խոստացել է աջակցել Աստվածամոր տաճարի վերականգնմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին:
«Այս առավոտ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կապված այն ավերածությունների հետ, որի պատճառն էր դարձել Փարիզի Աստվածամոր տաճարի կրակը: Մենք կանգնած ենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին և մեր օգնությունն ենք առաջարկում Արևմտյան քաղաքակրթության այս անփոխարինելի խորհրդանիշի վերականգնման գործում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում նախօրեին ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով ոչնչացվել է տաճարի 2/3-ը: Հոգևոր - մշակութային կոթողը վերականգնելու համար հայտարարվել է միջազգային դրամահավաք: Ֆրանսիայի 2 մեծահարուստ արդեն իսկ 300 միլիոն եվրո են տրամադրել տաճարի վերականգնման համար:
Նշենք, որ ըստ նախանական տվյալներիՙ հրդեհը բռնկվել եր տաճարում սկսված շինաշխատանքների հետևանքով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0