Հասարակություն
Նարեկ Սարգսյանին տեղափոխել են փախստականների ճամբար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 5-ին գրել էր, որ Չեխիայում կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը:
Նիստը հրավիրվել է մեկ նպատակով՝ քննարկել Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Սակայն լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն` Չեխիայի իրավապահները կասեցրել են նրա արտահանձնման հարցով գործի քննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 4-ին` հերթական դատական նիստի ժամանակ, Պրահայի իրավապահները արձանագրել են, որ Նարեկ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ իրեն Պրահայի քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն Պրահայի փախստականների ճամբար: Ն. Սարգսյանի դիմումը չի մերժվել, եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Ապրիլի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ Նարեկ Սարգսյանի հետ կապված քննվում է մեկ քրեական գործ, որը վերաբերում է այն բանին, թե ինչ հանգամանքներում, ում կողմից եւ ինչպես է Նարեկ Սարգսյանը Պրահայում հայտնաբերման պահին ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Ըստ լրատվամիջոցի դատողություններիՙ Պրահայի իրավապահներին Նարեկ Սարգսյանը հայտնել է, թե ինքը քաղաքական հետապնդման մեջ է, քաղաքական ապաստարան է խնդրում եւ չի կարող վերադառնալ Հայաստան, ինչի արդյունքում նրան տեղափոխել են փախստականների ճամբար եւ հիմա առանձին քննում են իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու գործը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ձերբակալվել էր Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է կալանքի տակ: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0