ԵԿՄ-ն կրկին հարմարեցնում են իշխանություններին. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ և նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո:
Այն ազատամարտիկները, որոնք ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետության առաջ մատուցած ավանդն ու ծառայությունները՝ ելնելով բացառապես կուսակցականությունից կամ քաղաքական հայացքներից:
Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայելյանն ու իր թիմակիցները ևս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձևով «հարմարեցնել իշխանությունների ստանդարտներին»»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում: