Հասարակություն
Շրջանառության հարկի շեմի վերականգնման օրենքը պետք է ընդունվի ժամ առաջ. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ, որ շրջանառության հարկի շեմի վերականգման օրենքը ժամ առաջ պետք է ընդունվի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Կառավարությունից Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն ներկայացվել է ԱԺ և այս պահին գտնվում է օրենսդիր մարմնում: Գիտեմ, որ այս պահին դեռևս չկա հարկ վճարող, որը 58 մլն դրամի շեմը գերազանցել է, բայց ինչքան շուտ, այդքան լավ, որպեսզի հնարավորություն ունենան մեր հարկ վճարողները հետընթաց կիրառել այդ իրավական դրույթը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոր Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0