Հասարակություն
Սոլովյովը չգիտեր, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել
Սոլովյովը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հարցազրույց չի վերցրել: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ հեռուստահաղորդավարը։
Օրերս "Հրապարակ" օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե իբրև ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարցազրույց է վերցնելու Սերժ Սարգսյանից, որն ապրիլի 23-ին՝ նրա հրաժարականի օրը, կցուցադրվի "Ռոսիա 24" հեռուստաալիքով: Իսկ երեկ էլ ArmDay. am գրել էր, թե իբրև Սոլովյովը հարցազրույցն արդեն վերցրել է:
Սակայն, Վլադիմիր Սոլովյովը, ի պատասխան այս առնչությամբ "Բաղրամյան 26" ալիքի հեղինակներից մեկի հարցի, հերքել է տարածված տեղեկությունը, նշելով, թե այդ մասին առաջին անգամ է լսում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
5.0
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0