Հասարակություն
ՊԵԿ-ը` գազի գնի փոփոխության մասին. Քանի գազալցակայաններում են այժմ ստուգումներ տարվում
Gohar Vardanyan
391 դիտում
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների մեջ չի մտնում շուկայում գների վերահսկողությունը ևՊԵԿ մոնիթորինգը կամ անբարեխիղճ մրցակցության հարցերը: Այս մասին ապրիլի 3-ին ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով կապույտ վառելիքի ծավալի հաշվարկի փոփոխությունները, որը ենթադրում է կշռի հաշվարկի անցում, այսինքն, կիլոգրամներով` գազալցակայաններում գազի հաշվիչի փոխարեն, ինչպես նախկինում:
Ընդ որում նրա խոսքով գազալցակայաններում գազի գների բարձրացման հարցով նույնպես պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն, այլ ոչ թե ՊԵԿ-ը:
ՊԵԿ կանխատեսումներով՝ չափման միավորի փոփոխության պատճառով գների բարձրացում չպետք է լինի: Խոսելով իր նախկին հայտարարություններից այն մասին, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում 8 գազալցակայաններում, Անանյանը նշեց, որ այդ 8-ը վերածվել են 35-ի եւ ՊԵԿ կողմից կատարված ստուգումների արդյունքում նրանց սեփականատերերին 22 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություն է ներկայացվել:
«Նրանք, ճիշտ է, որոշել են դատական կարգով ամբողջ ծավալով բողքարկել այդ որոշումը: Այժմ տվյալ հարցով դատական գործընթաց է ընթանում», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,951
Սոլովյովը չգիտեր, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել
Gohar Vardanyan
1 րոպե
1,325
Ավելին Հասարակություն բաժնից
Ակտիվ ցիկլոն է գալիս․ առատ տեղումներ կլինեն՝ թաց ձյան, անձրևի և քամու տեսքով
1 րոպե
200
Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
113
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
160
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
249