Հասարակություն
Որքան գումար է հայտարարագրել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը
Gohar Vardanyan
1 րոպե
451 դիտում
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը 2019 թ. մարտի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ոստիկանապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Վ. Օսիպյանը հարկային տարվա սկզբում փոխառության է հանձնել 16,500 ԱՄՆ դոլար, որից վերադարձվել է 177 ԱՄՆ դոլարը, այսպիսով հարկային տարվա ավարտին փոխառության չափը կազմել է 16,323 ԱՄՆ դոլար:
Ոստիկանապետի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,450,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 9,475,600 ՀՀ դրամ:
Վալերիյ Օսիպյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումներից:
2018 թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ` ոստիկանապետը ստացել է 6,570,963 ՀՀ դրամ, ինչպես նաև 326,088 ՀՀ դրամ՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում:
Այսպիով՝ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի տարեկան եկամուտը կազմել է 6,897,051 ՀՀ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,951
Խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Gohar Vardanyan
1,288
Ավելին Հասարակություն բաժնից
Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
94
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
137
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
235
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
1,945