Հասարակություն
Գյումրիում քույրը եղբորը հայտնաբերել է կախված վիճակում. Ոստիկանություն
Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, որ Գյումրիում քաղաքացին եղբորը հայտնաբերել է կախված վիճակում: ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ համապատասխան ահազանգը ստացել են ապրիլի 2-ին ժամը 11:30-ին:
Ավելի վաղ Aysor. am-ը հայտնել էր, որ Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
«Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել»,- գրել է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0