Հասարակություն
Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը 75-ն են. ՊՆ մամուլի խոսնակ. Tert. am
Gohar Vardanyan
1 րոպե
345 դիտում
Շատ կարևոր է հստակեցնել ապրիլի 4 օրվա ընթացք և հետագա ընթացք հասկացությունները: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ քանի կորուստ է ունեցել հայկական զինված ուժերը:
«Զոհերի թիվը նշելիս պետք է ֆիքսվել առաջին 4 օրվա վրա, որովհետև մարտերի ծանրությունը եղել է 4 օրվա ընթացքում: Եթե մենք հետագա օրերի կորուստները սկսենք հաշվել, այդպես կարող ենք հաշվել ամբողջ տարվա կորուստները: Այս երեք տարում լարվածության ամպլիտուդ էր լինում, դիվերսիա էր լինում, երկու-երեք զոհ էինք ունենում, նորից իջնում էր:
Դրա համար, եթե ասում ենք ապրիլյան զոհեր, ճիշտ կլինի ֆիքսվենք առաջին 4 օրվա վրա, իսկ եթե 4 օրվա կորուստներն ենք ֆիքսում, ապա 4 օրվա կորուստը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, ուզում եմ կարևորել, որ նրանցից կեսը սպաներ են եղել, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային: Աշխարհազորայինն ու պահեստազորայինը զինծառայողներ չեն, բայց գալիս էին, որ մտնեն զինծառայության մեջ, բայց շատերը չէին էլ հասցրել մտնել ծառայության մեջ»,- ասաց նա և հավելեց, որ ունեցել ենք նաև 4 քաղաքացիական զոհ՝ մեկ երեխա և երեք ծերունի:
Արծրուն Հովհաննիսյանը կոչ արեց, որ մարդիկ մի քիչ զուսպ լինեն մարդկային կյանքերի, զոհերի մասին արտահայտվելիս: «Ասում են՝ հարյուրավոր զոհեր են եղել, չի կարելի այդպես»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ առաջին 4 օրերին վիրավորվածները և հետագայում մահացածներն էլ են հաշվվում այդ 75 զոհերի մեջ, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, այդպիսի մեծ թիվ չունենք: Դա չեմ կարող ասել, որովհետև մարդ կա՝ ահագին ուշ է մահացել»:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,951
Սոլովյովը չգիտեր, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել
Gohar Vardanyan
1 րոպե
1,325
Ավելին Հասարակություն բաժնից
Ակտիվ ցիկլոն է գալիս․ առատ տեղումներ կլինեն՝ թաց ձյան, անձրևի և քամու տեսքով
1 րոպե
191
Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
113
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
160
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
249