Հասարակություն
Ադրբեջանում ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել
Ադրբեջանական Azermarka ընկերությունը ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել: Minval.az-ի փոխանցմամբ` «Ապրիլյան մարտեր-2016. Լելեթեփե» նամականիշերը նվիրված են 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին:
Հայտնի է, որ նամականիշերը պատրաստվել են Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ: Դրանք տպվել են Բելառուսում:
Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «այսպիսի նամականիշեր թողարկելու նպատակը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակն անմահացնել էր»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0