Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպմանը. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մարտի 29–ին Վիեննայում կայացած՝ Փաշինյան–Ալիև հանդիպմանը։ «Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիեւ այսօրվա հանդիպմանը՝ 1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։ 2. Համանախագահների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջեւ կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։ 3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։ 4. Բացակայում է կարգավորման սկզբունքների մասին հիշատակումը։ Հասկանալի չէ, թե ինչ եղան կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում հնչեցրած խոստումները։ 5. Ալիեւի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված... Ավելի մանրամասն կխոսեմ վաղը ուղիղ եթերում»,– գրել է նա։

Քաղաքականություն