Քաղաքականություն

Լևոն Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկություններ չունենք. Գլխավոր դատախազ

Լևոն Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկություններ չունենք. Գլխավոր դատախազ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի հայտնաբերման վերաբերյալ մենք դեռեւս տեղեկություններ չունենք: Այս մասի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ էքստրադիցիոն գործընթացը սկսվում է, երբ որ անձը հայտնաբերվում է, ձերբակալվում է եւ այդ մասին տեղեկացվում է ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես օրինակ Նարեկ Սարգսյանի դեպքում: Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ իրենք գիտեն Լեւոն Սարգսյանի գտնվելու վայրը՝ նա արաբական երկրներից մեկում է, գլխավոր դատախազն արձագանքեց. «ԱԱԾ տնօրենը կարող է ամենատարբեր օպերատիվ տեղեկություններն ունենալ ձեզ հետ մեծահոգաբար կիսվել: Մեզ հետ կիսվելը շատ հաճելի պրոցես է, բայց քրեադատավարական առումով ոչ մի նշանակություն չունի: Երբ այդ երկրի մարմինները հայտնաբերում են ու մեզ հայտնում են, այդ ժամանակ առաջանում են իմ գործողությունները: Հաստատումն այն է, որ իրավապահ մարմինները հայտնաբերում են, մնացածն ինձ համար նշանակություն չունի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250