Հասարակություն
Կառավարությունը խստացրեց շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար սահմանափակումները
Կառավարության ասյօրվա նիստում որոշվեց ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակումները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
"Մենք մի անգամ առիթ ունեցել ենք կառավարության նիստի ընթացքում քննարկել այս հարցը: ԱԺ նիստի ժամանակ, ըստ էության, նախաձեռնությունը նույնությամբ ներկայացվել է, և առաջարկություներն էլ բովանդակային առումով համահունչ էին այն առաջարկություններին, որոնք մենք նախկինում էինք ներկայացրել",- ասել է Ջանջուղազյանը:
Օրենսդրական խստացումները վերաբերում են հեռուստասեսութամբ, ռադիոյով, համացանցով շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելուն:
Գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։
Ըստ որոշման՝ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նախագիծն ընդունվել է միաձայն:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
3.0
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0