Հասարակություն
Դպրոցականի շնորհիվ Երևանում կանխվել է կրակի տարածումը
Մարտի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա եղած լվացքը վառվում է:
Shamshyan. com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այդ պահին նշված վայրով անցնող, նույն շենքի բնակիչ, 14-ամյա Գագիկ Հովակիմյանը նկատել է կրակը և, թողնելով 7-ամյա քրոջը՝ Վիկտորիային, բարձրացել է նշված բնակարան, մտել պատշգամբ և նախ՝ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:
Արդեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հարևաններին ասել են, որ իրենք էլ անելիք չունեն, քանի որ 14-ամյա տղան հրշեջին վայել կանխել է կրակի տարածումն, ապա՝ մարել այն:
Պարզվել է, որ այրվել է նշված շենքի թիվ 68 բնակարանի բնակիչ Նարինե Հովաննիսյանին պատկանող լվացքը, մասամբ էլ թիվ 71 բնակարանի բնակչի պարանը, քանի որ 3-րդ հարկի կրակն ընկել է ներքևի հարևանի լվացքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
3.0
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0