Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու շուրջ. Նախկին նախարար
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է1999-2000 թվականներին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։
"1999 թվականի հուլիս ամսին, մինչև հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը և այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է և կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, բայց մանրամասներին չեմ ուզում այսօր անդրադառնալ",- պատմել է նախկին նախարարը։
Հարությունյանն ասել է՝ կգա ժամանակը և կարող է նաև փաստաթուղթ ներկայացնել։
''Վազգեն Սարգսյանը դեմ էր, Դեմիրճյանը դեմ էր, ինչի մասին խոսել է Դեմիրճյանի ընտանիքը։ Վազգեն Սարգսյանի դեմ լինելը կա նաև գրառում իր գրքում, որտեղ որ ինքը խոսում է Մեղրիի նշանակության մասին'',- ասել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: