Հասարակություն
ՊԵԿ-ը տնտեսվարողին 3 մլն «քցել է». Վերջինս փոխհատուցում է պահանջում
Gohar Vardanyan
1 րոպե
297 դիտում
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Գայանե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը իր անունով ԱՁ ունի, որը զբաղվում է կնիքների արտադրությամբ։
Անհատ ձեռներեցը պատմեց, որ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի գնումների բաժնի աշխատակիցներ Հասմիկ Դուրգարյանը եւ Մարիաննա Վանյանը զանգահարել են ընկերություն եւ բանավոր պատվիրել են 756 հատ դրոշմակնիք եւ 86 հատ կլոր կնիք։ Պատվերը ստանալուց հետո ընկերությունը պատրաստել է անհրաժեշտ քանակով կնիքները եւ տարել է ՊԵԿ գնումների բաժին, որտեղ էլ վերոնշյալ աշխատակիցները ստորագրել եւ ստացել են պատվերը։
Կիրակոսյանի խոսքով՝ դրանից հետո ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել կնիքների եւ դրոշմակնիքների համար` աճուրդային կարգով։ Սակայն ընկերությունը չի կարողացել մասնակցել այդ մրցույթին, քանի որ տեխնիկական պատճառով նրանց գաղտնաբառը արգելափակվել էր։ «Մրցույթն այլ ընկերություն հաղթեց, մեզ էլ ասեցին՝ եկեք ձեր կնիքներն ու դրոշմակնիքները տարեք` մենք մեր աշխատողներին նկատողություն ենք տվել»,- ասաց Կիրակոսյանը։
Նա նշեց, որ կնիքները եւ դրոշմակնիքները հետ չեն վերցրել եւ պահանջել են 3 միլիոն դրամ փոխհատուցում՝ կատարած աշխատանքի համար, սակայն մինչ օրս ՊԵԿ-ը քայլ չի կատարել խնդիրը լուծելու համար:
Կիրակոսյանը պատմեց, որ կնիքները պատրաստվել էին մաքսային եւ հարկային ծառայությունների համար։ Այժմ նա պահանջում է կնիքների պատրաստման դիմաց փոխհատուցում 3 միլիոն դրամի չափով․ «Այդ կնիքները եւ դրոշմակնիքները չէինք պատրաստի, եթե պատվեր չլիներ։ Ծախս ենք արել` իրենց մեղքով է, ուրեմն թող փոխհատուցեն»,- ասաց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
834
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,235
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՊՊԱ փոփոխություններ, ՀՀ-ում նոր տեխնոլոգիական ծրագրեր և ԵՄ աջակցություն
1 րոպե
0
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
77
ՔԿ-ն՝ Արմավիր ՔԿՀ-ում մահացած հայտնաբերված կալանավորի մասին
1 րոպե
142
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
77
5.0