Հասարակություն
Մարդը չի պպզել քուչեքում, կրթվել է. Ով է մեր ժամանակի հերոսն՝ Ըստ վարչապետի
Gohar Vardanyan
484 դիտում
Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Խոսքը այն մասին է, որ բոլորը վճարելու են 20 տոկոս եկամտային հարկ, ու բարձր աշխատավարձ ունեցողների համար դա նշանակում է, որ նրանց հարկերը զգալիորեն նվազելու են։
Այս հարցին անդրադառնալիս ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն մտայնության հետ, թե եկամտային հարկի նվազեցումը սոցիալական խնդիր է ստեղծում՝ և՛ ցածր ստացողը, և՛ բարձր ստացողը նույն տոկոսով են վճարում։ Նրա կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ երկրի թշնամի են դառնում բարձր աշխատավարձ ստացողները։
«Ո՞վ է այդ բարձր աշխատավարձ ստացող մարդը։ Դա այն մարդն է, որ գնացել է, համալսարանում առավոտից իրիկուն չարչարվել, գիշերները չի քնել, գնացել է սոված ուսանողի կարգավիճակում արտերկրում կամ Հայաստանում ժամանակ է անցկացրել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և ստանում է 1-2 միլիոն դրամ աշխատավարձ։ Մենք ոչ թե էդ մարդու հետևից պիտի ընկնենք, ասենք՝ ա՜յ, էդ ո՞նց ես բարձր աշխատավարձ ստանում։ Մենք պետք է իրեն ցույց տանք որպես… Էն, որ ասում են՝ մեր ժամանակների հերոսը, մեր ժամանակների հերոսը ինքն է։ Մարդը գնացել, չի պպզել քուչեքում, գնացել, կրթություն է ստացել»,- ասաց Փաշինյանը։
Նա բացատրեց, որ ոչ թե այդպիսի մարդկանց աշխատավարձի վրա պետք է 30 տոկոս հարկ դնել, այլ նրա վարքը խրախուսել, նրանով օրինակ բերել, որ մյուսները ոչ թե «քուչեքում պպզեն ու ճշտից խոսեն», այլ գնան կրթություն ստանան։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
834
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,235
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
77
ՔԿ-ն՝ Արմավիր ՔԿՀ-ում մահացած հայտնաբերված կալանավորի մասին
1 րոպե
141
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
77
5.0
Վաղինակ Եղիազարյանը նշել է ավտոպատահարների նվազման երեք հիմնական ուղիները
1 րոպե
171