Պատահարներ
Հերացի փողոցում բախվել են Nissan-ն ու 06-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379…
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության քրեական գործում որպես մեղադրյալ հետախուզվող՝ ընկերական շրջ...
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Սյունիքում երևանցիների հանցավոր խումբ է բացահայտվել
Նախօրեին Սյունիքի մարզում հայտնաբերվել է հանրապետության մի քանի մարզերի քաղաքաներում առերեւույթ շինություն ապօրինի մուտք...
ՀԷՑ-ը զգուշացնում է` վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային և վերանորոգման աշխատ...