Արցախում զինվորականության պաշտոնանկությունների շրջանակն ընդլայնվում է.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն Է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երեւան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը եւ Վարդան Բալայանը եւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։
Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը եւ ուրիշներ։ Բայց փոփոխությունները կարվեն փուլ առ փուլ, որ բանակում «իշխանափոխության» ծրագիր իրականացնելու տպավորություն չթողնի։ Թեեւ արցախյան շրջանակներից մեզ ասացին, որ բանակում սերնդափոխությունն անխուսափելի էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում