ԱԺ-ն հրաժարվել է օրակարգ մտցնել «Արհմիությունների մասին» օրինագիծը
Հայաստանի խորհրդարանը 41 «կողմ» և 75 «դեմ» ձայնով մարտի 26-ին հրաժարվել է օրակարգ մտցնել «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, տեղեկացնում է NEWS. am-ի թղթակիցը։
Նշենք, որ օրինագիծը կառավարության, ինչպես նաև խորհրդարանի մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել։
Պետրոսյանը հերթական անգամ ընդգծեց, որ չեն ցանկանում որևէ վնաս պատճառել արհմիությունների գործունեությանը՝ պարզաբանելով, որ այսօր արհմիությունների գործունեությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի՝ ուղղված դրանց արդյունավետության բարձրացմանը։