Քաղաքականություն
35 տոննա բեռ, 99 զինվորական. Ռուս զինծառայողները ժամանել են Վենեսուելա
Ռուս զինծառայողներին և 35 տոննա բեռ տեղափոխող Ան-124 և Իլ-62 ինքնաթիռները ժամանել են Կարակասին սպասարկող Մայկետիա միջազգային օդանավակայան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Նշվում է, որ խոսքը 99 զինվորականի մասին է, որոնց ղեկավարը ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության կազմակերպչական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վասիլի Տոնկոշկուրովն է: Նրանց դիմավորել են Վենեսուելայի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Էդգար Կոլինա Ռեյեսը և Կարակասում ՌԴ դիվանագիտական առաքելության անդամները:
Վենեսուելական աղբյուրի տվյալներով՝ դեպի Վենեսուելա ճանապարհին օդանավերը երկու կանգառ են կատարել՝ Դամասկոսում և Դաքարում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկով դիմել է Ալեն Սիմոնյանին
ԱՄՆ-ն Իրանին գործարք է առաջարկել․ Թեհրանից դեռ արձագանք չկա
Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանի որոշմանը
Էրդողանը խոսել է Հայաստանի մասին
1.0