Քաղաքականություն
Խմորումներ ՔՊ-ում. Փաշինյանի չհայտարարված մրցակից «գորշ կարդինալը» թիմ է ձևավորում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, եւ շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։
Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ կարդինալը»։ Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թիմում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ։
Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսեւորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը եւ այլք։ Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հոգուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարները բարկացրին վարչապետին. նամակ է ստացել
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0