Քաղաքականություն
Ինչ է հայտարարագրել նախկին մարզպետը պատգամավոր դառնալուց հետո
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Համբարձումյանը հայտարարագրել է հողամաս: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պատգամավորը հայտարարագրել է նաև MERCEDES-BENZ E 350 4 MATIC մակնիշի ավտոմեքենա: Կարեն Համբարձումյանի դրամական միջոցների վերաբերյալ ևս տվյալներ չկան: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 80 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ մինչ այս Կարեն Համբարձումյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:
Ի տարբերություն վերոնշյալ հայտարարագրի, մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին տվյալներ դրամական միջոցների մասին: Մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ուներ 3 000 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարները բարկացրին վարչապետին. նամակ է ստացել
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0