Գազի խողովակները մտնելու, դուրս գալու առանձնահատկություն ունեն. Նիկոլ Փաշինյան
Գազի խողովակները մտնելու, դուրս գալու առանձնահատկություն ունեն: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կերպ կատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իրանական գազի տարանցման մասին հարցին։
«Այսինքն՝ խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ, քանի որ հետաքրքիր էին նաև նրանց մոտեցումները գազի տարանցման թեմայով:
«Հենց այդ զրույցներից հետո գազի թեման դարձել է քննարկումների կարևոր կետերից մեկը։Քննարկումները կշարունակվեն, քանի դեռ չենք եկել եզրակացության՝ դրական, թե բացասական»,- ասաց Փաշինյանը։