ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջան ուղևորվող քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին
ՌԴ ԱԳՆ-ը երկրիՙ Ադրբեջան մեկնելու մտադրություն ունեցող, հայկական արմատներով քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին:
Գերատեսչության տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ ռիսկերը պայմանավորված են Ղարաբաղա- ադրբեջանական չկարգավորված խնդրով:
ՙՙԱդրբեջանը շարունակում է արգելել երկիր մուտք գործել այն անձանց, ովքեր հայկական ուղիղ կամ հեռավոր արմատներ ունենՙ անկախ իրենց քաղաքացիության՞,-ասվում է հայտարարությունում: Ադրբեջանական կողմը սա բացատրում է այն հանգամանքով, որ չի կարող երաշխավորել այդ անձանց անվտանգությունը:
"Ադրբեջանական կողմին ռուսական կողմի արած ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի անթույլատրելիության մասին բազմաթիվ դիմումները մերժվել են՞,- նշում է ՌԴ ԱԳՆ-նՙ երկրի քաղաքացիներին հորդորելով Ադրբեջան այց ծրագրելիս գնահատել հնարավոր ռիսկերը: