Զորավարժություններ հարձակողական սցենարով. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես տեղեկացրել ենք, մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժություններին մասնակցում են մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում նաև հատուկ տեխնիկա, 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և 20 միավոր մարտական ավիացիա։ Ռազմական փորձագետները նկատում են, որ զորավարժություններն անցկացվում են հարձակողական սցենարով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության ռազմական եւ ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ