Հասարակություն
Քաղաքը խայտառակ վիճակում է և կոլապսային.տրանսպորտի խնդիրը՝ Թ.Վարդանյանի մեկնաբանությամբ
«Անլուրջ եմ համարում վարորդների այդ մոտեցումը, որովհետև բողոքել, որ տեսախցիկներ են տեղադրվել, դա դեռևս հիմք չէ, որ գործադուլ անենե, – «Հեռանկար»-ի տաղավարում մի շարք ավտոբուսների վարորդների ակցիայի մասին խոսելիս ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Թեհմինա Վարդանյանն ասել է, որ նորմալ է համարում, որ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրվեն, քանի որ ավելացել են թե՛ գողությունները, թե՛ վարորդների վատ պահվածքի դեպքերը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրի համակարգային լուծմանը.
«Հիմա մենք որոշակիորեն իզոլացված ենք: Եթե նախկին իշխանությունները քննարկումներում հրավիրում էին մեզ, ներկա իշխանությունները մեզ իզոլացրել են: Քաղաքապետն, իր ասելով, հրամայել է, կարգադրել է, հանդիպումներ է ունեցել: Սա մի անձի որոշումով չէ ամենևին, ուզում եմ, որ քաղաքապետը դա գիտակցի, որովհետև կան 3 խմբակցություններ Երևանի ավագանիում, ավագանին պետք է քննարկի, մասնակցություն ունենա, վերահսկի քաղաքապետի աշխատանքը, շատ սխալ մշակույթ է մեզ իզոլացնելը»,- ասել է Վարդանյանը:
«Լույս» խմբակցության անդամն ասել է, որ ինքը չի կարող հստակ պատասխան տալ, թե երբ Երևանը հրաժեշտ կտա «ԳԱԶել»-ներին ու տրանսպորտային նորմալ համակարգ կունենա:
«Գծատերերը մոտիվացիա չունեն այլևս, նոր փոխադրամիջոցներ չեն բերում, որովհետև հետաքրքրություն չունեն, նոր տրանսպորտային ծրագիրը հաստատելու համար յուրաքանչյուր օրն արդեն կարևոր է, որովհետև քաղաքը խայտառակ վիճակում է և կոլապսային», – ասել է Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս հրաշքը բերում են Հայաստան. Արսեն ԹորոսյանԼՈՒՍԱՆԿԱՐ.Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս հրաշքը բերում են Հայաստան. Արսեն Թորոսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գտել են «աղջիկ Մաուգլուն»
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Սաստիկ ցուրտ է լինելու․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
5.0