Մի քանի բառ ասեն հայերեն ու միանգամից կմտնեն հայի աչքը.Սանասարյան
《Հայի վայը (զարմանքը)》,-ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը այսպես է վերնագրել իր գրառումը, որն ամբողջապես ներկայացնում ենք ստորև. Հային շատ բան պետք չի. միայն մի քանի բառ ասեն հայերեն ու միանգամից (անգամ ցեխոտ ոտքերով) կմտնեն աչքը։ Նկատած կլինեք երբ որևէ երկրի դիվանագետ, պաշտոնյա հայերեն բարև է ասում, միանգամից դահլիճը ողողվում է ծափահարություններով, երկու իրար կողք նստած ասում են՝ վաաա՜յ, լսեցի՞ր, հալալ է.... էսպիսին է հայը, նրան մի քիչ ուշադրություն դարձրու ու սիրտը ափիդ մեջ է։ Էսօր Էրդողանը ալեկոծեց հային, քանի որ հայերենով ցավակցեց հայ հոգևորականի մահվան կապակցությամբ... Էական չի սրտանց էր թե դիվանագիտական հնարք, էական չի նպատակը, էականը նրա հայերենն էր... Սիրում եմ հայի բարդ ու միևնույն ժամանակ շատ պարզ հոգեկերտվածքը, սիրում եմ բոլորիդ

Պատահարներ